«Նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր». ադրբեջանցի պատգամավորը` ՌԴ-ի վարած քաղաքականության մասին
Միլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազաիլ Աղամալին ասել է, որ այսօր Ռուսաստանը նույնպես հակաադրբեջանական քաղաքականություն է վարում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մի կողմից՝ Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը, մյուս կողմից՝ Լավրովի հայտարարություններն Ադրբեջանի դեմ։ Մյուս կողմից, ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը լիազորված չէ ինքնուրույն գործել։ Ըստ էության, նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը:
Պատգամավոը նաև նշել է, որ «Լաչինի միջանցքում» պետք է ստեղծեն իրենց վերահսկողական պաշտոնը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանի հակաքարոզչական արշավը Ադրբեջանի դեմ, ինչպես նաև Ֆրանսիայի հակաքարոզչական արշավը շարունակվելու է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց». Ուկրաինայից զոհերի թիվ են նշել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ փետրվարից ի վեր զոհվել է 10-13 հազար...
«Դրա պատճառով Կիևը մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար». ի՞նչ է ասել Պուտինը Շոլցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել...
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Վերջին շրջանում կրկին ակտիվացել...