ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը:
Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը.
Հարց. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Պատասխան.
Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։
Հարց. Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով:
Պատասխան.
Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
Նմանատիպ հոդվածներ
«Չեք էլ պատկերացնում, թե ինչպես կպատասխանենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն OHT հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ եթե իր երկիրը հարձա...
«Դրա մասին խոսք լինել չի կարող». Պեսկով
Ուկրաինան չի հրաժարվել այն դիրքորոշումից, որ Ղրիմը պետք է վերադարձվի ուժային մեթոդներով, իսկ Ռուսաստանի համար Դա նշանակո...
Իրանից ասել են` քանի երկիր է ներգրավված երկրում տեղի ունեցող անկարգություններին
Իրանը հայտնել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններին ներգրավված է 47 երկիր։ Իրանի խորհրդարանի մշակութային...
Ալիևը բողոքել է Իրանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Նա խոսել է նաև Իրանում ադրբեջանի ուսուցմ...