«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ տրանսպորտի նախարարությունը: «Այս տարվա հուլիսին 12, նոյեմբերին ևս 12 նոր գոտիներով երթևեկության գործարկումը թույլ է տվել մեծացնել սահմանային անցման ընդհանուր թողունակությունն ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար տրանսպորտի համար: Մինչև տարեվերջ նախատեսվում է ևս 2 գոտի գործարկել՝ բեռնատար տրանսպորտի համար։ Երթևեկության գոտիների ընդհանուր թիվը կաճի՝ հասնելով 39-ի»-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ներկայումս շինարարական աշխատանքները շարունակվում են. ներգրավված է 158 մարդ և 20 միավոր շինարարական տեխնիկա։ Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության՝ հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին, իսկ սահմանային անցակետն ամբողջությամբ վերակառուցել 2023 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջե...
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...
10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված...
Հնդկաստանը կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում` առաջ անցնելով Ճապոնիայից և Գերմանիայից
Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից եւ Գերմանիայից եւ կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում, կարծում են S&P...