Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ի դեպ՝ արդեն երկրորդ անգամ, ծննդյան տարեդարձը «նշեց» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավայրից մի քանի դիտարկումներ էր փոխանցել:
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է. «Մենք կարող ենք կորցնել երկիրը, և, կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը»,-կարծում է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է «գործին», ապա նշվում է. «Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում։ Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա։ Ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսելով, որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կա՛մ լիակատար բարոյական դեգրադացիա, կա՛մ իրավական դեբիլիզմ, կա՛մ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում»։
Նախագահ Քոչարյանը նաև համոզված է, որ ներկայիս իշխանությունները երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում:
Նա նշում է. «Իշխանության նպատակն ակնհայտ է. պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածութան մթնոլորտ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար:
Երեկ նաև ասուլիսով հանդես եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և փաստաբան Արամ Օրբել յանը: Հիմնականը, ինչ կարելի է խտացված արտածել առկա իրողություններից ու նաև նշված ասուլիսում հնչած հայտարարություններից, այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նաև իր ընտանիքի անդամների դեմ ընթացիկ հետապնդումները ոչ միայն զուտ քաղաքական են, այլև ահռելի աշխարհաքաղաքական ենթատեքստ ունեն:
Մեծ հաշվով, սա աշխարհաքաղաքական «գործ» է:
Նաև պատահական չեն շրջանառված այն տեղեկությունները, որ Բիշքեկում Փաշինյանի ու ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման ժամանակ կարող է արծարծվել նաև նախագահ Քոչարյանին հերթական անգամ (4-րդ անգամ) կալանավորելու հարցը: Բայց միայն այս հավանական հանգամանքը չէ, որ աշխարհաքաղաքական բնույթ կամ ենթատեքստ է հաղորդում «Հայաստան» դաշինքի առաջնորդի դեմ քաղաքական հետապնդումների այս հերթական փուլին, թեպետ, իհարկե, այստեղ աշխարհաքաղաքական հակամարտության հետքեր չտեսնելու համար առնվազն կույր պետք է լինել: Բայց սա առանձին, ավելի ընդգրկուն թեմա է:
Մյուսը. Արցախի երեք նախկին նախագահները հիմա գտնվում են Բաքվի բանտում: Արցախի առաջին նախագահ ու ադրբեջանական բանակին պարտության մատնած ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Երևանի բանտում է:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
«Առանց հանրաքվեի Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին»․ Գոհար Մելոյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տիգրան...
«Սա արժանապատվության հարց է». Գոհար Մելոյանը՝ Նասիմ Թալեբի որոշման մասին
«Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։ Սա ամոթի ու արժանապատվության...
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...