Հնդկաստանը կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում` առաջ անցնելով Ճապոնիայից և Գերմանիայից
Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից եւ Գերմանիայից եւ կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում, կարծում են S&P Global-ը եւ Morgan Stanley-ն։
S&P-ի եզրակացությունը հիմնված է այն կանխատեսման վրա, որի համաձայն՝ Հնդկաստանի անվանական ներքին համախառն արդյունքի ամենամյա աճը կկազմի միջինը 6,3 տոկոս մինչեւ 2030թ.։ Morgan Stanley-ի գնահատմամբ՝ Հնդկաստանի ՀՆԱ-ն, հավանաբար, մինչեւ 2031թ. ավելի քան կկրկնապատկվի ընթացիկ մակարդակների համեմատ։
«Հնդկաստանում կան պայմաններ տնտեսական վերելքի համար՝ պայմանավորված օֆշորինգով, արտադրությունում կատարվող ներդրումներով, էներգետիկ անցմամբ եւ առաջավոր թվային ենթակառուցվածքով»,- հաշվետվությունում գրել են Morgan Stanley-ի վերլուծաբանները՝ Ռիդհեմ Դեսայիի եւ Գիրիշ Աչկիպալիայի գլխավորությամբ։
«Այս գործոնները (Հնդկաստանը) մինչեւ տասնամյակի վերջը կդարձնեն մեծությամբ երրորդ տնտեսական եւ ֆոնդային շուկան աշխարհում»։
Հնդկաստանը տեղեկացրել է մեկ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր, տարեկան չափմամբ 6,3 տոկոս աճի մասին, ինչը մի փոքր ավելի բարձր է, քան Reuters-ի հարցման 6,2 տոկոս կանխատեսումը։ Մինչ այդ Հնդկաստանում գրանցվել էր 13,5 տոկոս աճ ապրիլ-հունիսին՝ անցած տարվա համեմատ, ինչին նպաստել է կայուն ներքին պահանջարկը երկրի ծառայությունների հատվածում։
Refinitiv-ի տվյալներով՝ երեք ամսում՝ մինչեւ 2021թ. հունիս, երկրում գրանցվել է ռեկորդային աճ՝ մեկ տարվա համար 20,1 տոկոս։
Նմանատիպ հոդվածներ
«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել...
Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջե...
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...
10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված...