Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու ժամանակն է․ Միրզոյան
Ժամանակի հրամայականն է բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարսում վերջերս շատ հաջողված գործարար համաժողով տեղի ունեցավ։ Թուրքական կողմի առաջարկով պլանավորում ենք մյուսն անցկացնել Հայաստանում, որը տեղի կունենա հոկտեմբերին»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք իրավական, տնտեսական և քաղաքական առումներով դուրս են ռազմավարական գործընկերության շրջանակից։
«Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը։ Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է, քան ռազմավարական գործընկերը»,- հայտարարել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Հայաստանը կարող է կորցնել արտոնյալ մուտքը ռուսական շուկա․ որ ոլորտներն են ռիսկի տակ
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երկրից ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրող...
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար հանրային կոմիտե է ստեղծվել
Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավո...
Կրեմլի՝ Զելենսկուն Մոսկվա հրավիրելու առաջարկը մնում է ուժի մեջ․ Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա այցելելու և այնտեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի...