«Ծույլ փողեր». Ֆոն դեր Լայենը ցանկանում է գործի դնել խնայողությունները
Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկել է Եվրոմիության քաղաքացիների տասը տրիլիոն եվրո կազմող բանկային ավանդները ծառայեցնել ձեռնարկություններին, ինչը դժգոհություն և մտահոգություններ է առաջացրել:
Օգոստոսի 27-ին Փարիզի «Ռոլան Գարոսի» կենտրոնական կորտում հազարավոր ֆրանսիացի արդյունաբերողների ներկայությամբ Եվրոհանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայի տնային տնտեսությունների տասը տրիլիոն եվրոյի հասնող խնայողությունները «ծույլ» են, դրված են բանկային ավանդներում, իսկ դրանց զգալի մասը ներդրվում է մայրցամաքի սահմաններից դուրս: Նա նշել է, որ Եվրոպան պետք է այդ միջոցները դնի իր ձեռնարկությունների ծառայության տակ՝ որպես ժամկետ սահմանելով մինչև տարեվերջ՝ ցանկալի է 27 երկրների կազմով, իսկ չհամաձայնվելու դեպքում՝ պատրաստակամություն հայտնածների հետ:
Սա Միության պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Բրյուսելը հրապարակայնորեն հաշվարկեց 200 միլիոն ընտանիքների միջոցները և մասնավոր բանկային ավանդները դասեց ռազմավարական ռեսուրսների շարքին՝ ապահովված գումարով, նշանակությամբ և կատարման ժամկետով:
Չնայած ֆոն դեր Լայենը չի օգտագործել «առգրավում» բառը՝ ընտրելով «ծառայել» բայը, նույն երեկոյան քաղաքական գործիչներն ու մամուլը տարբեր լեզուներով հնչեցրին այդ գնահատականը: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ֆլորիան Ֆիլիպոն ահազանգել է, որ թիրախավորվել են մարդկանց խնայողությունները, գերմանական հրապարակախոսությունը կիրառել է բռնագրավում (Enteignung) բառը, իսկ ռուսական գործակալությունները հանդես են եկել համապատասխան վերնագրերով: Իրավիճակը հիշեցրել է 2013 թվականի Կիպրոսի դեպքերը, երբ խոշոր ավանդները կիսով չափ կրճատվեցին, 2015 թվականի Աթենքը՝ բանկոմատներից օրական 60 եվրոյի սահմանափակմամբ, ինչպես նաև 1991 թվականի հունվարին Ռուսաստանում ավանդների սառեցումը:
Իրավիճակն ունի նաև ռուսական չափում. փարիզյան ելույթից ինը օր առաջ՝ օգոստոսի 18-ին, «Դը Վաշինգտոն Փոստ»-ը, «Ֆորչուն»-ը և «Դը Դեյլի Բիստ»-ը գրում էին ռուսական բանկային համակարգի խնդիրների մասին՝ նշելով, թե քաղաքացիները կանխիկացնում են միջոցները՝ վախենալով պատերազմի համար դրանց բռնագրավումից: Մինչդեռ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվներում առկա 68,4 տրիլիոն ռուբլին հուլիսին ոչ թե պակասել էր, այլ ավելացել:
Եվրոմիության երեք չհրկիզվող պահարաններից առաջինը լեցուն է պարտամուրհակներով, երկրորդում կալանավորված են ռուսական միլիարդները, իսկ երրորդը եվրոպացիների խնայողական հաշիվներն են, որոնք էլ անվանվեցին «ծույլ»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այ...