Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին․ «Հիմա ես ձեզնից մեկն եմ»
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Արգենտինայի ազգային հավաքականում կարիերան ավարտում է: 39-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է սոցիալական ցանցերում։
Մեսսին հեռանում է հավաքականից՝ որպես Արգենտինայի պատմության լավագույն ռմբարկու և ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստ։ Նա ազգային թիմի կազմում անցկացրել է 207 հանդիպում և խփել 125 գոլ։
«Այս որոշումը ցավոտ էր և դեռ խորքում ցավեցնում է ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է։ Երդվում եմ՝ միշտ տվել եմ ամբողջ ուժերս՝ ոչ միայն վերջին տարիներին, երբ մենք հաղթեցինք ամեն ինչ, այլև դրանից առաջ։ Ես միշտ պայքարել և ամեն ինչ թողել եմ խաղադաշտում այս մարզաշապիկի համար՝ ձեզ ուրախություն պարգևելու և ֆուտբոլի միջոցով արգենտինացի լինելու հպարտությունը զգալ տալու համար»,- գրել է Մեսսին։
Ֆուտբոլիստը նշել է, որ հավաքականում անցկացրած տարիներն իր կյանքի կարևորագույն փուլերից են եղել, սակայն այժմ ժամանակն է ճանապարհը զիջել նոր սերնդին։
«Ես սիրում եմ, սիրել եմ և միշտ կսիրեմ ազգային հավաքականում լինելը։ Ես տվել եմ այն ամենը, ինչ կարող էի, և այլևս տալու ոչինչ չունեմ։ Միևնույն ժամանակ մեծանում են հիանալի տղաներ, որոնք արժանի են այս տեղին»,- նշել է նա։
Մեսսին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին վերջին 20 տարիների աջակցության համար՝ ընդգծելով, որ այսուհետ ինքն էլ նրանցից մեկը կլինի։
«Ես շատ կկարոտեմ ձեր ձայները, որոնք լսել եմ խաղադաշտում։ Հիմա ես կլինեմ ձեզնից մեկը՝ կողքից երկրպագելով և աջակցելով թիմին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում, հատկապես՝ դժվար պահերին»,- գրել է նա։
Մեսսին նաև շնորհակալություն է հայտնել ընտանիքին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր ուղեկցել են իրեն հավաքականում երկարամյա կարիերայի ընթացքում։
«Հեռանում եմ հոգեկան հանգստությամբ և հպարտությամբ, որ թիմակիցներիս հետ կարողացել եմ ձեզ պարգևել այն պահերը, որոնց մասին երազել էիք։ Անհավանական էր այս ամենը ձեզ հետ ապրելը։ Սիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արգենտինացի դարձրեց»,- եզրափակել է Մեսսին։
Արգենտինայի հավաքականի հետ Մեսսին 2022 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2026 թվականի Աշխարհի առաջնությունում թիմին հասցրել է եզրափակիչ։ Նա նաև երկու անգամ՝ 2021 և 2024 թվականներին, նվաճել է Ամերիկայի գավաթը։
Մեսսին ազգային հավաքականում նորամուտը նշել էր 2005 թվականին։ Երկար տարիներ խոշոր մրցաշարերի եզրափակիչներում կրած պարտություններից հետո նրա և հավաքականի հարաբերությունների պատմությունը վերածվեց հաղթանակների շարքի՝ ավարտվելով աշխարհի չեմպիոնի տիտղոսով։
Նմանատիպ հոդվածներ
Լարված իրավիճակ` Շինարարների փողոցում. կրպակներ ու ավտոտնակներ են ապամոնտաժում
Ավրորանյուզը ահազանգեր է ստացել կրպակների տերերից, ասում են, որ պատշաճ չեն ծանուցվել: Անգամ ժամանակ չեն տալիս կրպակներու...
Գարեգին Բ-ն նոր հեղափոխության է պատրաստվում․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անվանել Կտրիճ Ներսիսյան, պատրաստվում է...
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...