Հասարակություն

Սեպտեմբերի 1-ի եղանակը

Սեպտեմբերի 1-ի եղանակը
Սեպտեմբերի 1-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Որոշ հատվածներում անձրևը կարող է լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում անձրև և ամպրոպ սպասվում է…

Սեպտեմբերի 1-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Որոշ հատվածներում անձրևը կարող է լինել հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։




Երևանում անձրև և ամպրոպ սպասվում է գիշերը և կեսօրից հետո։


 Սեպտեմբերի 2-5-ը մայրաքաղաքում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։




Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամին կուժեղանա։ Երևանում քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վրկ-ի, իսկ հանրապետության առանձին շրջաններում՝ 20-25 մ/վրկ-ի։




Սեպտեմբերի 1-2-ին գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև սեպտեմբերի 4-5-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում կրկին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։



Միաժամանակ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Սեպտեմբերի 2-5-ը ցերեկային ժամերին այն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։


Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վրկ արագությամբ։08:08

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250