Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։
Փեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը այսօր Սանկտ Պետերբուրգում «Ռուսական արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին:
«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններն ու թղթաբանությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա»,- ասել է Փեյմանփաքը:
Նրա խոսքով`իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, ինչպես նաև պատրաստ էիր հարավային նավահանգիստները տրամադրել այդ ազատ գոտու համար բոլոր արտոնություններով:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել:
Նմանատիպ հոդվածներ
«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել...
Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջե...
10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված...
Հնդկաստանը կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում` առաջ անցնելով Ճապոնիայից և Գերմանիայից
Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից եւ Գերմանիայից եւ կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում, կարծում են S&P...