Տնտեսություն

Պապոյանն այցելել է «Արարատ» կոմբինատ՝ հետևելու մթերումներին

Պապոյանն այցելել է «Արարատ» կոմբինատ՝ հետևելու մթերումներին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով…

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով։


Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։


Գերատեսչությունից նշում են, որ ընթացիկ սեզոնին ընկերությունը դեղձի մթերումն իրականացնում է 175 դրամ/կգ գնով։ Այս պահին արդեն մթերվել է շուրջ 2500 տոննա դեղձ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է մթերել 6,5-7 հազար տոննա։


Ընկերությունը տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 7 մլն միավոր պահածոյացված սննդամթերք և 5-7 մլն միավոր բնական հյութ։


Ընկերությունն օգտվել է մթերման գործընթացն անխոչընդոտ ապահովելու նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագրից։ Դեղձից բացի, ընկերությունը մթերում և վերամշակում է նաև սմբուկ, լոլիկ, խնձոր, սալոր և այլն։


Արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բալթյան երկրներ, Ռումինիա, Իսրայել և Ղազախստան։ Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունում իրականացվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատակիցների թիվը հասնում է 100-ի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250