ԱՄՆ-ի զինանոցում լուրջ խնդիր է առաջացել․ Պենտագոնի փաստաթղթերը բացահայտում են մանրամասները
ԱՄՆ-ում կարևոր համարվող AMRAAM կառավարվող հրթիռների արտադրությունը վերջին տարիներին զգալիորեն դանդաղել է։ Պատճառները անհրաժեշտ հումքի պակասն է։ Այս մասին վկայում են Պենտագոնի բյուջետային փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել է РИА Новости-ն։
Փաստաթղթերի համաձայն՝ 2023 թվականին մեկ AMRAAM հրթիռի արտադրության ամբողջական ցիկլը մոտ երկու տարի էր։ Սակայն հաջորդ տարիներին այդ ժամկետը զգալիորեն երկարել է։
2026 թվականին արտադրական ցիկլը հասել է գրեթե հինգ տարվա։
Այսինքն՝ ԱՄՆ-ի համար անհրաժեշտ հրթիռների արտադրությունը ոչ միայն չի հասցրել արագանալ, այլև դրանց պատրաստման համար պահանջվող ժամանակը մի քանի անգամ ավելի երկար է դարձել։
Խնդիրը միայն արտադրության դանդաղումը չէ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի փաստաթղթերում բազմիցս նշվում է, որ AMRAAM հրթիռների առկա պաշարները գտնվում են կրիտիկական ցածր մակարդակի վրա։
Այդ պատճառով ամերիկյան զինված ուժերը փորձում են ընթացիկ ֆինանսավորման շրջանակում ձեռք բերել բոլոր հասանելի AMRAAM հրթիռները։
AMRAAM-ը օդ-օդ դասի կառավարվող հրթիռ է, որը կիրառվում է, մասնավորապես, ամերիկյան և դաշնակից երկրների ռազմական ինքնաթիռների կողմից։ Հրթիռների արտադրական կարողությունների ընդլայնումն այժմ դիտարկվում է որպես ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հակաօդային պաշտպանության կարիքները բավարարելու կարևոր խնդիր։
Միաժամանակ ԱՄՆ Պենտագոնը վերջին շրջանում ընդհանուր առմամբ փորձում է արագացնել հրթիռների և այլ զինամթերքի արտադրությունը՝ նվազած պաշարները վերականգնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Բաքվում պահվող հայ գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի․ Sputnik Արմենիա
Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի՝ Բաքվում պահվող հայ գերիներին հյուպատոսական այց կազմակերպելու և նրանց տեսակցելու խ...
Ռուսաստանը պատրաստվում է 600.000 մարդու մոբիլիզացնել. Ուկրաինական հետախուզություն
Ուկրաինական հետախուզություն․ Ռուսաստանը 2026-2027 թվականներին ծրագրում է մոբիլիզացնել 600 հազար մարդու Ռուսաստանի իշխանո...
Ռուսական հարվածից ամբողջությամբ ոչնչացվել է «Խորտիցա» օղու գործարանը․ կորել է մինչև 4 մլն շիշ արտադրանք
Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է Global Spirits խմբին պատկանող «Խորտիցա» օղու գործարա...
Պատերազմի ծախսերը ճնշում են ՌԴ բյուջեն․ դեֆիցիտը՝ տրիլիոնավոր ռուբլիներ
Ռուսաստանը հարկադրված է եղել կրճատել ծախսերն այն բանից հետո, երբ միջոցները սպառվել են, իրացվելիության ապրիլյան ճգնաժամը...