Ռազմական

Իրանը պատրաստ է փոխադարձության․ Փեզեշքիանը պայման է նշել

Իրանը պատրաստ է փոխադարձության․ Փեզեշքիանը պայման է նշել
Իրանը կշարունակի իրականացնել Իսլամաբադի հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե Միացյալ Նահանգները նույնպես վերադառնա իր պարտավորությունների կատարմանը: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ…

Իրանը կշարունակի իրականացնել Իսլամաբադի հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե Միացյալ Նահանգները նույնպես վերադառնա իր պարտավորությունների կատարմանը:


Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունները խախտելուն հետևել է Իրանի համաչափ արձագանքը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը վերադառնա նշված փոխըմբռնման հուշագրով իր պարտավորությունների իրականացմանը, Թեհրանն անհապաղ պատրաստ է փոխադարձության: 


ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում նա նաև նշել է, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, Իրանն ունի միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները պահպանելու անթերի փորձ և մշտապես առաջնորդվել է միջազգային իրավունքի սկզբունքներով:


Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Այս պահին հակամարտությունը դեռ չի կարգավորվել. ԱՄՆ-ն ապավինում է տնտեսական ճնշմանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250