Հասարակություն

«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է. նախատեսվում է խոշոր չափի տուգանք

«ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է. նախատեսվում է խոշոր չափի տուգանք
Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։ Տեսչական մարմնի տարածած…

 Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։ 


Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց պատճառով կապարակնքվել են  լցակայաններ։



«Դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության  պահանջներին․ բացակայել են չափանոթները, արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։ Միաժամանակ, արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։



Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։


Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։       




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250