Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ. Պեսկով
Մոսկվան շարունակում է համարել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և ձեռնտու է նրանց։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք շարունակում ենք համարել, որ մեր երկու երկրների գործընկերությունն այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին և ձեռնտու է նրանց»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլ դիրքորոշում ունի և կարողանա այն բացատրել Հայաստանի քաղաքացիներին, ապա հայերն իրենց վերաբերմունքը կարտահայտեն հանրաքվեի ժամանակ, եթե այն կայանա։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է սկսել Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի նախապատրաստման գործընթացը։
Պեսկովը նաև հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի հնարավորությունից՝ քննարկելու ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտումը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Հայաստանը կարող է կորցնել արտոնյալ մուտքը ռուսական շուկա․ որ ոլորտներն են ռիսկի տակ
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երկրից ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրող...
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար հանրային կոմիտե է ստեղծվել
Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավո...
Կրեմլի՝ Զելենսկուն Մոսկվա հրավիրելու առաջարկը մնում է ուժի մեջ․ Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա այցելելու և այնտեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի...