Վաղ թե ուշ Հայաստանի հավաքականի մոտ ամեն ինչ լավ է լինելու. Եղիշե Մելիքյանը
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է 2028 թվականի Եվրոպայի առաջնությանը որակավորվելու մեր ընտրանու հեռանկարների մասին։
Ռուսական «Чемпионат» պարբերականի թղթակցի հետ զրույցում հայ մասնագետն ընդգծել է, որ թիմն ունի մեծ ներուժ, սակայն նման խոշոր մրցաշարի ուղեգիր նվաճելու համար միայն մոտիվացիան բավարար չէ.
«Մենք շատ ենք ուզում հայտնվել Եվրոպայի առաջնությունում, բայց միայն ցանկությունը քիչ է. հնարավորություններն այլ հարց են։ Մենք ունենք երիտասարդ ու հեռանկարային թիմ, որին խոստումնալից ապագա է սպասվում։ Ես հավատում եմ նրանց։
Սակայն արդյո՞ք կհասցնենք կարճ ժամանակահատվածում նման աճ գրանցել: Առայժմ մեզ մի փոքր պակասում է փորձը, բայց վաղ թե ուշ Հայաստանի հավաքականի մոտ ամեն ինչ լավ է լինելու. պարզապես ժամանակ է հարկավոր»,- նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Եվրո-2028-ի ընտրական փուլը կմեկնարկի 2027 թվականի մարտին և կավարտվի նոյեմբերին։ Մայրցամաքային գլխավոր ստուգատեսի եզրափակիչ փուլում հանդես կգա 24 ազգային հավաքական:
Նմանատիպ հոդվածներ
Լիոնել Մեսսին պաշտոնապես ավարտեց կարիերան
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։ Ֆուտբոլի...
Հրապարակվել է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
ՈւԵՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի Եվրոպա լիգայի հիմնական փուլի խաղացանկը: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի հիմնական...
Ծանրամարտիկ Արթուր Պետրոսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ 60 կգ քաշային Արթուր Պետրոսյանը դարձավ արծաթե...
Արման Ծառուկյանը փոխել է իր մարզական մականունը
Արման Ծառուկյանը, ով մեկ ամիս անց կվերադառնա օկտագոն, պաշտոնապես հանդես կգա նոր մականվամբ, ինչի մասին կհայտարարի Բրյուս...