ՀՀ-ՌԴ հարաբերություններն առողջացման և վերանայման կարիք ունեն. Միրզոյան
Հայաստանը ներկայում չի տեսնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր մասնակցությունն ապասառեցնելու հեռանկար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ ՌԴ-ի հետ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում»,- ասել է Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ միաժամանակ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման և վերանայման կարիք ունեն։
Միրզոյանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մի շարք առումներով ավելին են, քան պարզապես ռազմավարական գործընկերությունը։
«Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկերը։ Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, ինչը ավելին է, քան ռազմավարական գործընկերությունը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Հայաստանը կարող է կորցնել արտոնյալ մուտքը ռուսական շուկա․ որ ոլորտներն են ռիսկի տակ
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալն ամենից շատ կազդի երկրից ալկոհոլի, ծաղիկների և ձկան արտահանման վրա, քանի որ տեղական արտադրող...
Գագիկ Ծառուկյանի պաշտպանության համար հանրային կոմիտե է ստեղծվել
Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավո...
Կրեմլի՝ Զելենսկուն Մոսկվա հրավիրելու առաջարկը մնում է ուժի մեջ․ Պեսկով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Մոսկվա այցելելու և այնտեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի...