10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Ըստ նախագծի կառավարությունը տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես նրան պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար. համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ-ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը` էլեկտրաէներգիայի գերարտադրությունը կանխելու համար։
«Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես կախված է եղել առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են հասնելով շուրջ 100 մլն դոլարի։
«Արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։
Բացի այդ Արձանագրությամբ նախատեսվում է «Երևանի ՋԷԿ»-ի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերի կարգավորումը։
Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։
Սույն Արձանագրությունը կնպաստի երկու երկրների միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացմանը, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը».- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...
«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել...
Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջե...
Մոլդովայի մայրաքաղաքը կարող է մնալ առանց ջուր. քաղաքապետը զգուշացնում է
Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանն իր թելեգրամյան ալիքում ասել է, որ քաղաքը կարող է մնալ առանց ջրի էլեկտրաէներգիայի անբավ...