Քաղաքականություն

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 2-ին մի շարք միջոցառումներ կանցկացվեն

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 2-ին մի շարք միջոցառումներ կանցկացվեն
Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 2-ին Երևանում նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Արցախի Հանրապետության հռչակման…

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 2-ին Երևանում նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։



«Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը»,- ասված է հաղորդագրությունում։



Ժամը 10:00-ին նախատեսվում է այցելություն Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղիկներ կխոնարհվեն «Արցախի կանչը» հուշակոթողին։



Ժամը 16:00-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, կանցկացվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։



Ժամը 17:00-ին ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։



«Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը»,- նշում են Արցախի տեղեկատվական շտաբից։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250