Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջել է։ Սակայն 2019 թվականի հետ համեմատած՝ աղքատությունը 0,1-ով աճել է։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատությանը, ապա Փաշինյանի խոսքով՝ ունենք 0,1 տոկոսի աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020-ի նկատմամբ՝ 0,8 տոկոսի աճ։ Այս ցուցանիշները, ինչպես վարչապետն ասաց, ցույց են տալիս, որ կորոնավիրուսային հակաճգնաժամային միջոցառումները հասցեական են եղել ու ծառայել են նպատակին։ Քանի որ 2021 թվականին, երբ չի եղել համաճարակի աջակցությունները, աղքատության ցուցանիշն աճել է։ «Մեր համոզմունքն այն է, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այն հաղթահարելու այլ տարբերակ չկա։ Մեր երկրի աշխատանքի շուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր կա։ Նախ մեր երկրում պատմականորեն նվազագույնի է հասել գործազրկությունը։ Եվ մենք այսօր մասնավոր հատվածից անընդհատ ստանում ենք այդ ահազանգերը, որ իրենք աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Ինչպես վարչապետի հարցին ի պատասխան ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում մինչև 13 տոկոս գործազրկության մակարդակի նվազում ունենք։ «Այս պահին միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3 260 թափուր աշխատատեղ կա, բայց վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 9 800 թափուր աշխատատեղ կա»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ մյուս կողմից էլ գրանցված գործազուրկներ կան, որոնց թիվը 50 400 է (2021 թվականի համեմատ նվազել է 8000-ով)։
Նմանատիպ հոդվածներ
«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել...
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...
10 տարի Հայաստան մատակարարվող գազի գինը հաստատուն կմնա՞. կառավարությունը որոշում է ընդունել
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի առուվաճառքի մասին 2013թ. կնքված...
Հնդկաստանը կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում` առաջ անցնելով Ճապոնիայից և Գերմանիայից
Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից եւ Գերմանիայից եւ կդառնա մեծությամբ երրորդ տնտեսությունն աշխարհում, կարծում են S&P...