Ռուսաստանի ԱԳՆ-ն Շվեդիային պահանջներ է ներկայացրել
Ռուսաստանը Շվեդիայից պահանջել է քայլեր ձեռնարկել դեսպանատան վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ կապված, սակայն Ստոկհոլմը դեռևս որևէ գործողություն չի ձեռնարկում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Ստուդեննիկովը։
Դիվանագետի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ների մասնակցությամբ յուրաքանչյուր դեպքից հետո ռուսական կողմը այդ երկրի ԱԳՆ է փոխանցում համապատասխան հուշագրեր՝ «պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այդ ապօրինի գործողությունները կատարողներին ու պատվիրատուներին բացահայտելու և ապագայում նմանատիպ հարձակումները կանխելու ուղղությամբ»։
«Այնուամենայնիվ, դրոններով սադրանքները շարունակվում են, և մենք շվեդական իշխանություններից հաստատակամորեն պահանջում ենք ձեռնարկել սպառիչ միջոցներ՝ հետագայում նման հարձակումները թույլ չտալու համար։ Առայժմ Շվեդիայի իրավասու մարմինները ցուցադրում են կամ իրենց անկարողությունը, կամ դա անելու ցանկության բացակայությունը», — ընդգծել է նա։
Շվեդիայում ՌԴ դեսպանատունը հուլիսի 2-ին ենթարկվել է դրոնների հերթական հարձակմանը։ Դրանցից մեկը ներկ է նետել, իսկ մյուսը, որին ամրացված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանակում, ընկել է դիվանագիտական առաքելությանը հարող տարածքում։ Հարձակումների պարբերաբար ենթարկվել է նաև Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը։
Դիվանագիտական առաքելությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախներից է դարձել դեսպանատանը կից բնակելի շենքի և դպրոցի հարևանությամբ գտնվող տարածքը։ Հարձակումների ընթացքում կիրառվել են նաև վտանգավոր ապակյա տարաներ, որոնք կարող էին վնասվածքներ հասցնել։
Ավելի վաղ դեսպանատունը գործակալությանը հայտնել էր, որ ռուսական արտասահմանյան հիմնարկները վերջին երկու տարում ավելի քան 25 անգամ ենթարկվել են հարձակումների՝ ԱԹՍ-ների կիրառմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...
Ռուսաստանի լոգիստիկական զիջումը խոչընդոտելու մասին Երևանի պնդումները կեղծ են. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում Երևանի այ...