ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վտանգը միշտ կա... սեպտեմբերի 12-13-ից հետո միշտ էլ կրակոցներ եղել են». Պապիկյան
Սեպտեմբերի 12-13-ից հետո սահմանին միշտ էլ կրակոցներ եղել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի մասին լրագրողների հարցերին:
«Այս պահին այլ մեկնաբանություն չունեմ: ՊՆ-ն ամեն օր հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,-ասաց նա:
Հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Ժողովուրդ, պատերազմի վտանգ միշտ էլ կա»։
Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու։
Այս երկու նախադսություններն ասելուց հետո Սուրեն Պապիկյանը շտապեց վերելակ մտնել, նրա հետևից էլ վերելակ մտան անվտանգության աշխատակիցները, սակայն վերելակը տեղից չշարժվեց։ Լրագրողներն անվտանգության աշխատակիցներին զգուշացրեցին, որ իրենք շատ են, նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, վերելակի դռները չեն փակվի, պետք է մի քանիսը դուրս գան։ Երկու հոգի վերելակից դուրս եկան՝ դռները կրկին չփակվեցին, ստիպված բոլորը դուրս եկան։
Միջադեպը նույնիսկ Սուրեն Պապիկյանի ծիծաղն առաջացրեց, ստացվում է՝ անվտանգության աշխատողները նրան ուզում էին «փրկել» լրագրողներից, բայց վերելակի պատճառով կրկին դուրս բերեցին լրագրողների մոտ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5-րդ ալիքի լրագրո՞ղն է «բոլտը» դրել պատի մեջ. ի՞նչ է ֆիքսել տեսախցիկը
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է ինչպես է «5-րդ ալիքի» լրագրողը հեղույսը դնում պատի մեջ, ապա...
«Թոշակները 2023 թվականին ևս 2 անգամ կբարձրացնենք». Փաշինյան
«2023-ի պետբյուջեում մենք հստակ ֆիքսել ենք 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությունը: Ես ուզում եմ, որ մենք հս...
ՀՀ ներմուծված ավտոմեքենան սահմանին ժամանակավոր համարանիշ կստանա և վարորդը վարելով կկարողանա բերել մեքենան
Ոստիկանությունն առաջարկում է ավտոմեքենա ներկրողներին ազատել անհարկի փաստաթղթային քաշքշուկներից ու չարդարացված ծախս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոր վայը լսեցի ու երեխեքի լացը». վկան պատմում է Պեմզաշենի դաժան սպանության մասին. MediaHub
«Վկան ես եմ... մոր վայը լսեցի ու երեխեքի լացը»,- պեմզաշենցի կինը MediaHub-ին բացառիկ վկայություն է տվել սպանության մասին...