«Երազանքս իրականացնելու համար սա իմ վերջին հնարավորությունն է». Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է Կատարում կայանալիք ԱԱ-2022-ում իր ակնկալիքներով։

 

«Սա, հավանաբար, կլինի իմ վերջին աշխարհի առաջնությունը: Ես ինձ լավ եմ զգում, այստեղ ժամանել եմ հիանալի ֆիզիկական մարզավիճակով: Ես հոգացել եմ իմ մասին ողջ կարիերայիս ընթացքում, և իմ վերջին աշխարհի առաջնությունում ես վերջին հնարավորություն ունեմ իրականացնելու մեծ երազանքս։ Միշտ պետք է փորձել, ինչ էլ որ լինի, ոչ թե հետ կանգնել և մտածել, թե ինչ կարող է լինել»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեսսիի համար սա աշխարհի հինգերորդ առաջնությունն է։ 2014 թվականին Արգենտինայի հետ դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ եզրափակիչում պարտվելով Գերմանիային։

 

C խմբում Արգենտինան կխաղա Սաուդյան Արաբիայի (նոյեմբերի 22), Մեքսիկայի (նոյեմբերի 26) և Լեհաստանի (նոյեմբերի 30) հետ: