Պորտուգալիան փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց
ԱԱ-2022-ի երկրորդ տուրի վերջին խաղում Պորտուգալիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ուրուգվայի դարպասը։
Առաջին կեսն անցավ երկուստեք գրոհներով, երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել խաղն ու պարբերաբար սպառնում էին միմյանց դարպասին։
Վտանգավոր իրավիճակ ստեղծվեց 32-րդ րոպեին․ Ռոդրիգո Բենտակուրը գնդակով ընթացավ առաջ, շրջանցեց մրցակցի խաղացողներին, հարվածեց, սակայն դարպասապահը դուրս եկավ տեղից ու մարմնով փակեց գնդակի ուղղությունը։ Թիմերն ընդմիջման գնացին առանց գոլերի։
Երկրորդ կեսի սկզբնամասում պորտուգալացիներն առաջ անցան հաշվի մեջ․ Բրունո Ֆերնանդեշը տուգանայինի մատույցներում ստացավ գնդակը Գերեյրոյից, արագ կողմնորոշվեց, այն ուղարկեց դեպի դարպասը, որին մոտ գտնվող Ռոնալդուն փորձեց գլխով այն ուղարկել դարպասը, սակայն գնդակը, առանց նրա գլխին դիպչելու, հայտնվեց դարպասում։
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին փոխարինման մտած Լուիս Սուարեսը խախտեց խաղի կանոնները, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Ֆերնանդեշը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, Պորտուգալիան ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարում ընթանում է Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Քաթարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խոր արվարձանում գտնվող «Էլ Բայտ» ստադիոնում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման...
Բենզեման չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։ Հայտա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուի արձագանքը, երբ հայտարարեցին, որ գոլի հեղինակն ինքը չէ
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Պորտուգալիան Բրունո Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ հաղթեց Ուրուգվային՝ 2:0 հաշվով: Ճիշտ է, այս գոլի...
«Մենք 90 րոպեում ավելին արեցինք, քան 20 տարվա ընթացքում քաղաքական գործիչները». ԱԱ-1998-ում Իրան-ԱՄՆ պատմական հանդիպումը
Այսօր ՝ նոյեմբերի 29-ին, ժամը 23:00-ին Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունում տեղի կունենա խմբային փուլ...