«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո որոշում է կայացրել
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ, որտեղ քննարկել են պորտուգալացի ֆուտբոլիստի սկանդալային հարցազրույցը։ Հոլանդացի մասնագետը ղեկավարներին ասել է, որ Կրիշտիանուն չափն անցել է և այլևս չի կարող խաղալ թիմում։
Հաղորդվում է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ նույնպես դժգոհ են Ռոնալդուի արարքից։
Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» իրավաբանական խորհրդակցություններ է անցկացնում՝ այս իրավիճակում լավագույն լուծումն ընտրելու համար։
Տեն Հագը վստահ է, որ Ռոնալդուն լավ մարզավիճակում է և կարող է օգնել թիմին մրցաշրջանի երկրորդ հատվածում: Բայց գլխավոր մարզիչը չի ցանկանում դրա համար զոհաբերել թիմի ներսում համախմբվածությունը և պատրաստ է հունվարին բաց թողնել նրան, եթե անգամ չկարողանա համապատասխան փոխարինող գտնել։
Նմանատիպ հոդվածներ
Բենզեման չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։ Հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարում ընթանում է Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Քաթարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խոր արվարձանում գտնվող «Էլ Բայտ» ստադիոնում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման...
Հայտնի է Աշխարհի առաջնության խաղերի ժամանակացույցը
Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարի առաջին հանդիպու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուն ձեռք է մեկնել Ֆերնանդեշին, ով դժկամությամբ է բարևել նրան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ նրա ակումբակից, պորտուգալացի կիս...