ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անշտապ գողանում է վճարային տերմինալը, դնում մեքենան ու հեռանում
Հոկտեմբերի 27-ին, ժամը 15-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Թետչերի փողոցում գլխարկով ու բժշկական դիմակով ինչ-որ մեկը առանց համարանիշերի մեքենայով մոտենում է շենքին, կայանում մեքենան և, բառի բուն իմաստով, անշտապ գողություն անում։ Գողոնն էլ՝ վճարային տերմինալ։ Կրկին որևէ շտապողականություն չցուցաբերելով՝ գողոնը դնում է մեքենան ու հեռանում։
Երբ դեպքից շուրջ երկու ժամ անց նկատում են, որ վճարային տերմինալը չկա, զանգում են ոստիկանություն։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները սկսում են ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կային որոշ հանգամանքներ, որոնք դժվարացնում էին հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել. տղամարդու դեմքը ոչ ոք չէր տեսել, մեքենայի վրա չկային համարանիշեր։ Հստակ էր միայն մակնիշը։
Նախ պարզվեց, թե մեքենան որ փողոցներով է ընթացել, զուգահեռ ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ։ Պարզվեց նաև, որ մեքենան վարձակալած էր։ Ճշտվեց վարձակալողի ինքնությունը՝ Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ էր։ Հոկտեմբերի 28-ին Մուշի ոստիկանները նրան հայտնաբերեցին Գյումրիում, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին։
Պարզվեց, որ ձերբակալվածը վճարային տերմինալը տեղափոխել էր Սավոյան փողոցի դաշտամիջյան հատված, ապա դրամապահոցից հանել 252 հազարն ու հեռացել։ Տերմինալը հայտնաբերվել է։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արևի խավարման կադրերը` Հայաստանից
Այսօր լուսինն անցնում է արևի դիմացով 2022 թվականի վերջին արևի խավարման ժամանակ։Այն հիմնականում տեսանելի կլինի Եվրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում բեռնատարը մեծ արագությամբ հարվածել է տաքսուն` այն մխրճելով ավտոբուսի մեջ
Խոշոր ավտովթար Մոսկվայում: 1905 թվականի փողոցում բեռնատարը մեծ արագությամբ եկել և հարվածել է տաքսուն` այն մխրճելով...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականատեսների հաղորդմամաբ պայթուցիկը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը. նոր կադրեր` Ստամբուլի պայթյունից
Ինչպես արդեն հայտնել ենք Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում ուժգին պայթյուն է հնչել: Ըստ թուրքական լրատվական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակարանային գողության փորձ. տղամարդիկ որոնվում են
Տղամարդիկ որոնվում են քրեական վարույթի շրջանակներում: Նրանք փորձել են բնակարանային գողություն կատարել, նշվում է ոստիկանո...