Ո՞ր տարածքերն են հայտնվել վտանգավոր գոտում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո. Թաթոյանը մանրամասնում է
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և ներխուժումների հետևանքով Սյունիքի մարզի Կապան համայնքի տարածքից ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2700 հա տարածք։
Ընդհանուր առմամբ` օկուպացված է 2400 հա հատուկ պահպանվող, 170 անտառային, 130 հա համայնքային հողեր։ Թաթոյանի խոսքով` Ներքին Հանդում գյուղատնտեսական նշանակության հողերի մեծ մասը գտնվում է միջդիրքային գոտիներում։ Գյուղում խմելու ջրի ակնաղբյուրը հայտնվել է ադրբեջանական օկուպացիայի ներքո, որի պատճառով խմելու կամ ոռոգման ջուրը դադարել է։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով` Գեղանուշ և Գոմարան գյուղերի 300 հա գյուղնշանակության հողերը հայտնվել են միջդիրքային գոտիներում, և տեղի անասնապահներն անասնագլխաքանակի կորուստների հետ կապված` այդ տարածքներն այլևս չեն օգտագործում։
«Ըստ մեր ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների` նշված 2700 հեկտարից բացի 1140 հա հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի աշխատանքներ։ Մասնավորապես` Ներքին Հանդում` 240 հա, Սրաշենում` 160 հա, Շիկահողում` 240 հա, Ճակատենում` 200 հա, Գեղանուշում` 300 հա տարածք վտանգավոր գոտում է»,– ասաց Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դի...
Մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի. դատախազությունը` Պեմզաշենում տեղի ունեցածի մասին
2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին...
Պեմզաշենում սպանված կնոջ ամուսինը վերադարձել է գյուղ. վարչական ղեկավարը մանրամասնում է
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում սպանված 31-ամյա կնոջ ամուսինը այսօր Ռուսաստանից վերադարձել...
Որոշ երկրների բնակիչների համար խաղադրույքները կլինեն կյանքն ու մահը. ԵՄ-ում էներգետիկ մղձավանջը կվատթարանա
Եվրամիության երկրներում «էներգետիկ մղձավանջը» միայն կվատթարանա, հաղորդում է Bloomberg-ը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻ...