ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։
Լուսանկարները` ստորև.
[11b092193755b6ca048f5be7933c0bd5.jpg]
[cffc253951fea68eefc50d0f569334c9.jpg]
[56d8d06d01586867bc214768ea2011c2.jpg]
[8fdfdff731539f646e9ccc54bee1b005.jpg]
[7bf092e533599489dbf7112c8e67ddd2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված 2 բնակիչ ինքնասպան է եղել
Հաղթանակ թաղամասում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հաշվառված եր...
Հայտնի է` ով է հափշտակել Երևանի քաղաքապետարանի «Նավակ լողացնող» բրոնզե արձանը
Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինի, անհատույց գույքային շահ ստանալու դիտավորությամբ 2021 թվական...
«Ադրբեջանցիները մոտեցել են Արցախի քաղաքացիներին և պահանջել դադարեցնել աշխատանքները». ԼՂՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Վերջին օրերին արցախա-...
Պեմզաշենում կնոջն ու երեխաներին սպանած անձի տունը փորձել են հրկիզել. 5 կին տեղափոխվել է ոստիկանություն
Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ երեկ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժան...