ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիկեն չի կարողացել զսպել արցունքներն իր վերջին խաղից հետո
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն չի կարողացել զսպել արցունքները իր վերջին խաղից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստը հենց խաղադաշտում հրաժեշտ է տվել թիմին և երկրպագուներին։
35-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Նա 2004 թվականից հանդես է եկել կատալոնական ակումբում, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հանդես է եկել նաև «Սարագոսայում»։ 2008 թվականին վերադարձել է «Բարսելոնա», թիմի հետ նվաճել է 28 տիտղոս և անցկացրել է 616 հանդիպում։