Վոլկանովսկին չի բացառել Արման Ծառուկյանի հետ մենամարտը
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Ալեքս Վոլկանովսկին խոսել է իր կարիերայի հետագա ծրագրերի մասին՝ չբացառելով հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտի հնարավորությունը։
Ավստրալացի չեմպիոնը նշել է, որ պատրաստ է մրցել ինչպես Մովսար Եվլոևի, այնպես էլ Արման Ծառուկյանի հետ, եթե վերջինս որոշի փոխել քաշային կարգը։
«Ես սիրում եմ մարտահրավերներ։ Ծառուկյանը, անկասկած, լուրջ մրցակից կլինի։ Եթե նրան հաջողվի իջնել մեր քաշային կարգ, դա իսկապես լուրջ փորձություն կլինի։ Նույնը վերաբերում է Մովսար Եվլոևին։
Իհարկե, ես դեռ գործ ունեմ անելու այս հանգստյան օրերին։ Բայց Մովսարը, Մերֆին կամ նույնիսկ Արմանը, եթե գա մեր քաշային կարգ, դա միանշանակ յուրահատուկ մի բան կլինի։ Զգում եմ, որ թեյքդաուններից իմ պաշտպանությունը բավականին հուսալի է»,- Վոլկանովսկիի խոսքերն է մեջբերում BJ Penn-ը։
Արման Ծառուկյանն իր ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել թեթև քաշային կարգում (70 կգ) և ներկայումս տիտղոսի գլխավոր հավակնորդներից է։ Վոլկանովսկին հանդես է գալիս կիսաթեթև քաշային կարգում (66 կգ):
Առաջիկա հանգստյան օրերին Վոլկանովսկին ելույթ կունենա UFC 325 մրցաշարում, որտեղ ռեվանշ-մենամարտ կանցկացնի Դիեգո Լոպեսի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ես կհաղթեի և՛ Ջասթինին, և՛ Փեդիին․ Արման Ծառուկյան
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը՝ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը, իր կարծիքն է հայ...
Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 0։3 հաշվով
Կաունասում ավարտվեց Եվրոպայի ֆուտզալի առաջնության ևս մեկ քառորդ եզրափակիչ խաղ։ Հայաստանի և Խորվաթիայի միջև խաղն ավարտվեց...
Կհաղթեմ քեզ և կզբաղեցնեմ քո տեղը․ Սեն-Դենին՝ Արման Ծառուկյանին
UFC թեթև քաշային կարգի մարտիկ Բենուա Սեն-Դենին հայտարարել է իր հավակնոտ պլանների մասին՝ Սիդնեյում կայացած UFC 325 մրցաշա...
Սպերցյանը կարող է հանդես գալ թոփ 5 լիգաների առաջատար ակումբներում․ Բերեզովսկի
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյան...