ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատմական հաղթանակ. Արթուր Դավթյանը` սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

 

Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

 

«Հայաստանի Հանրապետության օրհներգն առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում։

Քաղաքականություն

Պատահարներ