Թեհրանը Կիևին կոչ է անում համատեղ ուսումնասիրել Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների մասին տվյալները
Թեհրանը Կիևին կոչ է անում փորձագիտական մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնել՝ ուսումնասիրելու Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ տվյալները։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Էմոցիոնալ հայտարարություններն ու պնդումները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը: Իրանին անհիմն պահանջներ ներկայացնելու փոխարեն այս երկրի իշխանությունները պետք է արձագանքեն մեր կառուցողական առաջարկներին և փորձագիտական մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնեն՝ փաստաթղթային ապացույցներն ուսումնասիրելու համար»,- Քանանիի խոսքերը մեջբերում է երկրի ԱԳՆ կայքը։
ԱԳՆ խոսնակը հերթական անգամ հերքել է այն պնդումները, թե Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում Ուկրաինայում օգտագործելու համար։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի վերջին ասել էր, որ Թեհրանը չի աջակցում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և դեմ է թե՛ Կիևին, թե՛ Մոսկվային օտարերկրյա զենք մատակարարելուն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. իրավիճակը` սահմանին. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...
ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։&nbs...
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...
Իրանը կմեծացնի Հայաստան ներկրվող գազի ծավալները. Mehr
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել ՀՀ-ին վաճառվող բնական գազի ծավալը և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը...