Իրանը կմեծացնի Հայաստան ներկրվող գազի ծավալները. Mehr
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել ՀՀ-ին վաճառվող բնական գազի ծավալը և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը մինչև 2030 թվականը, գրում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Oil Price-ի տեղեկություններին:
Նշվում է, որ Հայաստանն իր բնական գազի հիմնական մասը ստանում է Ռուսաստանից։ Սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները խարխլվում են, և Երևանը շուտով ավելի շատ այլընտրանքներ կունենա:
Գործարքը կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։ Փոխըմբռնման հուշագիրը նոյեմբերի 1-ին ստորագրել են Իրանի նավթի փոխնախարար, Իրանի գազի հարցերով փոխնախարար Մաջիդ Չեգենին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում պետական դավաճանության մեղադրանքով Վերդիյան ազգանունով ռուսաստանցի է կալանավորվել
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով Վերդիյան ազգանունով ռուսաստանցու է կալանավորել: Այս մասին երե...
Դուրս բերել զորքերը Խերսոնից. Շոյգուի հրամանը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել Դնեպր գետով։ Այս մասին գրում է ТАСС-ը։&nb...
ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։&nbs...
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...