Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է, որ համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են համատեղ հայտարարության շուրջ։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ️Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ցույց են տվել ապագայի շուրջ բանակցելու կարողություն:
«️ՌԴ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորումը ձեռք բերվի️»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկխոսությունը շարունակելու և այս տարածաշրջանում հակամարտությունը վերջ տալու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։&nbs...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. իրավիճակը` սահմանին. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...
Ինչ է գրել Ալեն Սիմոնյանը Զատուլինին ուղղված նամակում
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ռուս-հայկական «Լազարեւյան ակումբի» հինգերորդ նիստին։Պ...
Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի իշխանություններն արգելել են իր մուտքը երկիր, գրում է РБК-ն...