ՀՀ ՊՆ-ն ծանուցել է զենքի մատակարարման պայմանագրի խզման մասին
ՀՀ ՊՆ-ն խզել է զենքի մատակարարման պայմանագիրը հորդանանյան Jadara Equipment & Defense Systems Co ընկերության հետ։ Հայաստանի ֆինանսների նախարարության կայքում չորեքշաբթի օրը հրապարակվել է երկրի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակ։
Ըստ նամակի` Հայաստանի պաշտպանության նախարարության և Jadara Equipment & Defense Systems Co-ի 06.08.2021թ. պայմանագրով պետք է ապահովվեր ապրանքների մատակարարումը, սակայն դա չի արվել։
«Պայմանագրի կետերով՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը միակողմանի խզում է պայմանագիրը»,- ասված է ՊՆ փոխնախարարի նամակում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությանը ծանուցել է, որ հինգ օրվա ընթացքում պետք է վճարի 23 միլիոն դրամի (մոտ 57 հազար դոլար) տուգանք։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ կան գործընկերներ, որոնք չեն ավարտել զենքի մատակարարումը արդեն վճարված պայմանագրերով։
[b0b21e1398e75644ce80c52921739389.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Համաձայնեցվել է Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. Պուտին
Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Վլադիմիր Պուտինը հանդիպումից հետո հայտնել է...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. իրավիճակը` սահմանին. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ...
Իրանը կմեծացնի Հայաստան ներկրվող գազի ծավալները. Mehr
Իրանը և Հայաստանը պայմանավորվել են կրկնապատկել ՀՀ-ին վաճառվող բնական գազի ծավալը և երկարաձգել գազի առևտրի համաձայնագիրը...
Մոսկվայում պետական դավաճանության մեղադրանքով Վերդիյան ազգանունով ռուսաստանցի է կալանավորվել
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով Վերդիյան ազգանունով ռուսաստանցու է կալանավորել: Այս մասին երե...