Վանաձորում տատի սպանության համար ձերբակալվել է անչափահաս թոռը․ ինչ է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձոր քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության դեպքը:
Վանաձոր քաղաքի բնակչի կողմից մոր դին հայտնաբերելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 15.05-ին:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տարեց կնոջ դին հայտնաբերել իր ննջարանի մահճակալին՝ աջ ձեռքի դաստակի կտրած-ծակած վնասվածքով:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տարեց կնոջ հետ նույն բնակարանում բնակվող թոռը՝ ծնված 2004 թվականին. վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ, ձերբակալվել և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի հանգամանքները:
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր...
Դավթաշենի կամրջի մոտ բախվել են մեքենաներ, որոնցից մեկն ընկել է ձորը
Նոյեմբերի 2-ին, ժամը 08:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակ...
Զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազ...
10 սպայի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողնե...