Զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել
Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր...
Դավթաշենի կամրջի մոտ բախվել են մեքենաներ, որոնցից մեկն ընկել է ձորը
Նոյեմբերի 2-ին, ժամը 08:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակ...
Վանաձորում տատի սպանության համար ձերբակալվել է անչափահաս թոռը․ ինչ է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների...
10 սպայի մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողնե...