Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազների հետ աշխատանքային վերջին քննարկումներից մեկի ժամանակ խոսել է իր ուշադրության կենտրոնում գտնվող դատավորների ու փաստաբանների մասին՝ հայտնելով, որ որոշակի տվյալներ կան, թե փաստաբանները դատավորների հետ միջնորդավորված կապի մեջ են տարբեր քրեական վարույթներով:
Երեկ ԱԱԾ-ն մտավ դատարան եւ մինչդատական վարույթում գտնվող մի գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալեց: Իսկ ինչո՞ւ հենց այս դատավորին եւ փաստաբանին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին 22-ին ձերբակալվեց քրեական աստիճանակարգով ամենաբարձր կոչում ունեցող, «օրենքով գող» Լեննականցի Սուրո մականունով Սուրեն Ավետիսյանը, եւ հիմա իրավապահները այս գործով դատավորի, փաստաբանի, քննիչի գործողություններում կասկածներ են ունեցել, ինչի համար հոկտեբերի 14-ին հենց Քննչական կոմիտեի իր սենյակում ձերբակալվեց Հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վլադիմիր Ասատրյանը, իսկ երեկ էլ՝ դատավոր եւ փաստաբան Ալեքսանյանները:
Իհարկե, մինչդատական վարույթում գտնվող գործերի նկատմամբ նորանշանակ դատախազի ուշադրությունը հատկանշական է, սակայն պետք է նկատի ունենալ, որ, դատավորներին, փաստաբաններին ու քննիչներին ձերբակալելուն զուգահեռ, անհրաժեշտ է քննության առարկա դարձնել նաեւ հենց դատախազների գործողությունները: Ոլորտի մասնագետները գիտեն, թե դատախազ-քննիչ-դատավոր եռյակի համագործակցության ինչպիսի դեպքեր կան, եւ որքան հիշարժան են դրանք:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում եւս աղմկահարույց ձերբակալություներ են սպասվում, քանի որ իրավապահ համակարգում ակտիվություն է նկատվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. «Թաթոյան» հիմնադրամ
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տ...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային...
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը խոսել է կառավարող ուժի հետ ունեցած խնդիրների և Կառավարությունից իր...
Հայաստան կուղարկվի տեխնիկական թիմ՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը գնահատելու համար. ԵԱՀԿ
ՀՀ կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը երկիր կուղարկի կարիքների գնահատման թիմ։ Այս մասին ասվում է osce.org&...