Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը խոսել է կառավարող ուժի հետ ունեցած խնդիրների և Կառավարությունից իր առջև դրված պահանջների մասին:
Արման Թաթոյանը 168. am-ին տված հարցազրույցում նշել է, որ Կառավարությունից իր առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, «այդ թվում՝ անօրինական տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել»:
«Պատճառ էր նշվում, թե իբր դա կապ չունի մարդու իրավունքների հետ, և հետո իմ հայտարարությունները իշխանությունների նկատմամբ առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը և այդ տվյալները օգտագործում է ընդդիմությունը։ «Պատիժն» էլ մեր աշխատակազմի ավտոմեքենաների մոտ 90% հարկադրաբար վերցնելու նախաձեռնությունն էր, որպեսզի չկարողանանք գնալ սահմանային բնակավայրեր:
Բնականաբար, իմ պատասխանը բացասական էր․․․ Դրանից հետո ստիպված հրավիրեցի մամուլի ասուլիս և դիմեցի հանրության աջակցությանը (ասուլիսը նվիրված էր նաև ֆինանսական անկախությունից զրկելու Կառավարության նախաձեռնությանը):
Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների շատ անպատասխանատու հայտարարություններ ու քայլեր Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են»:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
ՌԴ ԱԴԾ-ի վարկածը պայթուցիկներով երկու բեռնատարների երթուղու մասին, որի հետևանքով խարխլվել է Ղրիմի կամուրջը, հաստատել են...
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող...
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. «Թաթոյան» հիմնադրամ
«Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել են ՀՀ Սյունիքի մարզի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տ...
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կո...