
Պուտինը հայտնել է, թե երբ կավարտվի մասնակի մոբիլիզացիան

Մասնակի զորահավաքի բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնել է РИА новости-ն՝ հղում անելով Վլադիմիր Պուտինին:
ՌԴ նախագահը այս մասին հայտնել է՝ Աստանա կատարած այցի արդյունքներով պատասխանելով լրագրողների հարցերին: Պուտինը հայտնել է, որ նախատեսված 300 հազարից 222 հազար մարդ է հավաքվել, զորահավաքային քանակն ավելացնելու ոչ մի առաջարկ ՊՆ-ից չի ստացվել:
«Երբ սկսեցին զորահավաքային այս միջոցառումները, միայն այն ժամանակ պարզվեց, թե ինչ որակներ են դրանք։ Այս տեղեկատվական բազան այժմ թարմացվում է, ժամանակակից բազայի վրա, ժամանակակից հիմքի վրա, և այն առավելագույնս հավաստի կլինի, ուստի ես կարծում եմ, որ որակը պետք է բարձրացվի: Թեև պետք է ասեմ, որ այն արդեն ավարտվում է»,- ասել է նա։
ՌԴ ղեկավարը պարզաբանել է, որ շփման գծի երկարությունը գերազանցում է հազար կիլոմետրը, այն միայն պայմանագրային ուժերով պաշտպանելն անհնար է: Դրա համար պետք էր մասնակի մոբիլիզացիա հայտարարել։