ՊՊԾ-ն 2022 թվականի արտադրության հատուկ նշանակության 2 մեքենա է գնում

 Պետական պահպանության ծառայությունը հատուկ նշանակության մեքենաներ է գնում։ Tert.am–ը տեղեկանում է, որ  27 մլն 400 հզր դրամ են հատկացել մինչև նոյեմբերի մեկը երկու հատուկ նշանակության մեքենա ձեռք բերելու համար։ Մեքենանները Kia Seltos են և  համապատասխանում են Եվրո 5 ստանդարտին։ Թե ում համար են նախատեսված հատուկ նշանակության մեքենաները  հայտնի չէ։

Ամենագնացների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի և « Կապիտալ Մոթորս ՍՊԸ »-ի միջև։

Քաղաքականություն

Պատահարներ