21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, որ այն ցավ է պատճառում զինվորականների հարազատներին և մեր հանրությանը: Բայց, կա շատ կարևոր բայց..մենք պետք է խոսենք ու հրապարակենք այս ամենը: Աշխարհը պետք է տեսնի, թե ովքե՞ր են մեր հարևանները, պետք է բոլորն իմանան, թե ինչի՞ է ընդունակ Ադրբեջանի կառավարությունն ու նրան ենթարկվող բանակը: Նրանք ռազամական հանցագործներ են:
Հիշեցնենք, որ Аuroranews.am-ը կապ էր հաստատել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, որ տեսանյութի իսկության մասով որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է:
Իսկ ՀՀ ՄԻՊ-ը հաստատեց, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։
«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ»,-նշել է Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
Պարզվել է, թե որտեղ է թշնամին հայ զինծառայողներին գնդակահարել. Սահակյան
Հայկական կողմն արդեն պարզել է, որ երեկ սոցցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էին հայ ռազմագերիների գնդակահարութ...
Ո՞րոնք են Ադրբեջանի 5 պահանջները Հայաստանից. ՀԺ-ի հավաստի աղբյուր
Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջ...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ են վարում
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսա...