
Թոռներն օգտվում են տատիկների քարտերից և դրսից առևտուր անում. Փաշինյանը նշեց` որ դեպքում թոշակառուների քարտերին հետվճար չի լինի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության նիստում ներկայացրել է կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործառնություններից հետվճարի ստացման ծավալներին։
Ըստ նախարարի՝ հունիսի համեմատ այդ ծավալները եռապատկվել են. «Սեպտեմբերինին գրանցվել է շուրջ 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամի չափով անկանխիկ գործարք, որի արդյունքում առաջիկայում 120 մլն ՀՀ դրամ վերադարձվելու է կենսաթոշակառուներին և նպաստառուներին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե հունիսին թոշակառուների կողմից անկանխիկ գործարքներ գրեթե չեն եղել. «Հիմա, երբ ցանկանում ենք երկու հարյուրը վերլուծել, հասկանում ենք, որ թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային համակարգերից առևտուր են արել տատիկների ու պապիկների քարտերով: Հիշեցնում եմ տատիկներին և պապիկներին, որ այդ պարագայում հետվճար չի լինելու»։