Հասարակություն
ՆԱՏՕ-ի երկրները կավելացնեն դաշինքի զենքի պաշարները. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ավելացնել դաշինքի զենքի պաշարները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգը, գրում է RT-ն:
«Դաշինքի երկրները մտադիր են ավելացնել «զենքի, զինամթերքի և տեխնիկայի» պաշարները՝ հզորացնելու հնարավորությունները և արագացնելու ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման գործընթացը», ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմական հետախուզության սպա Ջոզեֆ Դոնատոն հայտարարել էր, որ այս ձմռանը ԱՄՆ պաշտպանական հատվածի ծանր վիճակը կխանգարի Ուկրաինային զենքի մատակարարմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ղրիմի կամրջի վրա պայթուցիկ տեղափոխած հայ տղամարդը. մանրամասներ. Mk. ru
Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՀՀ ՊՆ
Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների գործերով քննությունները վերսկսվել են․ «Ժողովուրդ»
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0