Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել. Yonhap

Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 14-ի գիշերը Փհենյանի մերձակա տարածքից կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով զինված ուժերի տեղեկատվությունը։
 

«Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Սունանի շրջանից»,- ասվում է զեկույցում։
 

Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը չորեքշաբթի գլխավորել է հեռահար թեւավոր հրթիռների փորձնական արձակումը։ Հրատարակությունը նշում է, որ կրակոցների ժամանակ խոցվել է 2 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախ։
 

Մինչ այդ ԿԺԴՀ-ն նաև անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ