Ջոն Քիրբին մեկնաբանել է Բայդենի՝ միջուկային սպառնալիքի մասին արված հայտարարությունը
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ավելի վաղ արած զգուշացումը՝ Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո «արմագեդոնի» ամենաբարձր ռիսկի մասին, պատերազմի բարձր խաղադրույքների արտացոլումն է, ոչ թե հետախուզական նոր տեղեկատվություն, որն ստացել է ԱՄՆ:
«Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո առաջին անգամ մենք ուղղակի միջուկային սպառնալիքի ականատես ենք, եթե ամեն ինչ իրոք ընթանա այնպես, ինչպես որ է», - ասել է Բայդենը:
«Բայդենի մեկնաբանությունները հիմնված չեն հետախուզության նոր ցուցումների վրա այն մասին, որ Պուտինը միջուկային զենք կիրառելու որոշում է կայացրել, եւ, անկեղծ ասած, մենք որեւէ ցուցում չունենք, որ նա նման որոշում է կայացրել»,- ասել է Քիրբին։
«Նախագահը մտածում էր, որ այժմ խաղադրույքները մեծ են՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում մարտի դաշտում, եւ շատ անպատասխանատու եւ անխոհեմ մեկնաբանությունները, որոնք Վլադիմիր Պուտինը արել է վերջին մի քանի օրվա ընթացքում», - նշել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Հենց դրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները». Մեդվեդև
Ռուսաստանը Ղրիմի կամրջի դեմ ուկրաինական ահաբեկչությանը պետք է պատասխանի միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացմամբ: Այս մասին...
Պեսկովը` ՌԴ-ի և ՀԱՊԿ դաշնակից երկրների տարաձայնությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ դաշնակի...