Պեսկովը` ՌԴ-ի և ՀԱՊԿ դաշնակից երկրների տարաձայնությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ դաշնակից երկրները որևէ էական տարաձայնություններ չունեն։ Տեղեկատվությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Ոչ»,-պատասխանել է Պեսկովը՝ պատասխանելով հնարավոր տարաձայնությունների մասին լրագրողի հարցին։
Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Պուտինը նախատեսում է այցելել Աստանա, որտեղ կանցկացվի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի գագաթնաժողովը։
Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է նաև այցելել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստ:Պեսկովի խոսքով՝ միջոցառումների շրջանակներում չի բացառվում Պուտինի հանդիպումը թուրք առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Հենց դրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները». Մեդվեդև
Ռուսաստանը Ղրիմի կամրջի դեմ ուկրաինական ահաբեկչությանը պետք է պատասխանի միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացմամբ: Այս մասին...
Պուտինը՝ Ղրիմի կամրջի պայթեցման մասին
Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են: Այս մասին ասել է...