«Հենց դրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները». Մեդվեդև
Ռուսաստանը Ղրիմի կամրջի դեմ ուկրաինական ահաբեկչությանը պետք է պատասխանի միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի պատասխանն այս հանցագործությանը կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը: Ինչպես ընդունված է աշխարհում: Հենց դրան են սպասում Ռուսաստանի քաղաքացիները»,- ասել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ «հանցագործության պատվիրատուն ու հեղինակը Ուկրաինայի ձախողված պետությունն է։
«Սա ահաբեկչություն և դիվերսիա է, որը կատարվել է Կիևի հանցավոր ռեժիմի կողմից։ Կասկած չկա, և չի եղել։ Բոլոր զեկույցներն ու եզրակացությունները արված են»,- ընդգծել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Էդվարդ Ասրյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն...
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
Պեսկովը` ՌԴ-ի և ՀԱՊԿ դաշնակից երկրների տարաձայնությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ դաշնակի...
Պուտինը՝ Ղրիմի կամրջի պայթեցման մասին
Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են: Այս մասին ասել է...