«Նրանց կարող է պետք գալ լողալու ունակությունը». Թուրքիայի ՊՆ-ն՝ Հունաստանին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական թերթին տված հարցազրույցում Հունաստանի իշխանություններին կրկին մեղադրել է Էգեյան ծովի արևելյան հատված կղզիներում սադրիչ գործողությունների համար։ Աքարի այս հայտարարությունը հնչելէ Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Կաստելորիզո կղզի կատարած այցից մի քանի օր անց։
Կղզին գտնվում է թուրքական ափից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը Աքարը բնութագրել է որպես «ուղղակի հասանելիության գոտի»։
«Հունական այս սադրանքների պատճառով մենք մի պահ մոռացել էինք, որ նրանք լողալ գիտեն։ Եթե այս պահվածքը պահպանվի, ապա նրանց կարող է պետք գալ լողալու ունակությունը», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Հունաստանը պետք է ապառազմականացնի թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիները։
«Եթե դա չի արվում, ապա Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք է ստանում, ինչն էլ իր հերթին հարցականի տակ է դնում այդ կղզիների ինքնիշխանությունը», - ասել է Աքարը։
Նմանատիպ հոդվածներ
Լեհաստանի ԱԳՆ-ն՝ հայ–ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու մասին
Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) դիտա...
«Թուրքիան պիտի չանդամակցի ՆԱՏՕ-ին». ՌԴ ԱԳՆ-ն` Էրդողանի հայտարարության մասին
ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովն ասել է, որ Թ...
«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվակա...
Ղազախստանի ՊՆ-ն` Հայաստանի` ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու մասին
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից ՀԱՊԿ զորավարժություններին չմասնակցելու որոշմա...