Քաղաքականություն

«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին

«Եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն». Լուկաշենկոն` Պուտինին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո հանրապետությունը լքած բելառուսական…

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո հանրապետությունը լքած բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը խնդրում է վերադառնալ երկիր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

«Ես իսկապես չէի անհանգստանում, երբ 2020 թվականին մի քանի հազար (բելառուսներ – խմբ.) հեռացան, նրանք խնդրում են վերադառնալ (հիմա – խմբ.): Մեծամասնությունն ասում է՝ հետ ընդունեք»,- ասել է Լուկաշենկոն։

 

Բելառուսի նախագահը կարծիք է հայտնել, որ միգրացիայի հետ կապված իրավիճակը նույն կերպ կզարգանա հիմա՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո։

 

«Տեսնում եմ՝ մեզ մոբիլիզացիայով են վախեցնում, այստեղ ինչ-որ մեկը փախել է արտերկիր, Ռուսաստանն ունի 25 միլիոն մարդ՝ մոբիլիզացիոն ռեսուրս, դե թող 30, լավ, 50 հազարը փախչեն, եթե մնային այստեղ, ի՞նչ, թող փախչեն... Եվ սրանք կգան, միայն պետք է որոշել, թե ինչ անել նրանց հետ»,- նշել է Լուկաշենկոն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250